Հանրահայտ կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին երեքշաբթի դուրս են գրել Մեխիկոյի կլինիկայից՝ ասվում է հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում:
Հիվանդանոցի ներկայացուցիչ Հակելին Պինեդան հայտնել է, որ գրականության Նոբելյան մրցանակի 87-ամյա դափնեկիրը իրեն այնքան էլ լավ չի զգում, ինչը բացատրվում է տարիքով, այդ իսկ պատճառով նա բուժումը կշարունակի տանը:
Հարազատների խոսքով՝ Մարկեսն անձամբ դեռևս անցած շաբաթ է ցանկացել լքել հիվանդանոցն ու տուն վերադառնալ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Մարկեսը հոսպիտալացվել էր թոքային ինֆեկցիայի և օրգանիզմի ջրազրկման պատճառով: Նա հակաբորբոքայինների բուժման կուրս է անցել:












































