Շնորհիվ Սիրիայի կառավարության և զինված ապստամբների միջև տեղային զինադադարի՝ անցած տարվա հունիսից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն է ստացվել Հալեպի Բուստան-Ալ-Կասր շրջան: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես ասվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում, խոսքը ՄԱԿ-ի ու Կարմիր մահիկի համատեղ և ռիսկային օպերացիայի մասին է, որը հաջողությամբ է ավարտվել:
Ծածկոցներով, հիգիենայի և խոհանոցային պարագաներով երկու բեռնատարները կանգ են առել քաղաքի ծայրամասի անցակետում, որտեղից բեռները սայլերով տեղափոխվել են 1.5 կմ հեռավորության վրա գտնվող նշանակետ:










































