ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողության պատճառով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ֆրանսիայի եվրոպական հարցերով և արտաքին գործերի նախարարին կից պետքարտուղար Ամելի դե Մոնշալենին:
Պետքարտուղարը շեշտել է, որ ներկայումս հարցը քննարկման փուլում է:
Մոնշալենի խոսքերով, սիրիական պետության հյուսիսում «սարսափելի պայմաններ են խաղաղ բնակչության համար»:
Եվրամիության գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում (Բելգիա) հոկտեմբերի 17-ից 18-ը: