Բանակցություններից հետո ավելի քան 50 մարդ լքել է Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության շենքը, որը գտնվում էր ակտիվիստների վերահսկողության ներքո: Այս մասին ասվում է վարչության կայքում:
«Ապրիլի 9-ին, ժամը 01:00-ին, Լուգանսկում անվտանգության ծառայության գրավված շենքից բանակցությունների արդյունքում կարողացել է դուրս գալ 51 մարդ՝ առանց զենքի»,- նշվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշում է, որ ոչ ոք չի տուժել:










































