Արքայազն Հարին և երգիչ Էդ Շիրանը համատեղ հոլովակ են նկարահանել, որը նվիրված է հոգեկան առողջության օրվան: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում:
Հոլովակի սյուժեով՝ երաժիշտը հյուր է գալիս բրիտանական միապետին: Արքայազն Հարին խոսում է այն մասին, որ հոգեկան առողջության թեման բավական բացահայտված չէ հասարակության մեջ: Նա նաև առաջարկում է Շիրանին այդ մասին երգ ձայնագրել:
Այնուհետև երգիչը հայտարարում է, որ սոցիալական անարդարության հետ պետք չէ համակերպվել և ավելացնում է. «Մենք շիկակարմիր ենք, և մենք կպայքարենք»:
Վերջում արքայազն Հարին և Էդ Շիրանը դիմում են հանդիսատեսին և կոչ են անում օգնել իրենց մտերիմներին և անծանոթ մարդկանց, որոնք տառապում են հոգեկան հիվանդություններով:








































