Ամեն տարի քրիստոնեություն կամ հինդուիզմ դավանող պակիստանցի գրեթե հազար կանանց ստիպում են իսլամ ընդունել և ամուսնանալ մուսուլմանի հետ, հայտարարում են տեղի իրավապաշտապանները: Այս մասին է գրում BBC-ն:
Պակիստանի համերաշխության և խաղաղության շարժումը նշում է, որ այդպիսի դեպքերն ավելի շատ են, քանի որ ոչ բոլորի մասին է հաջողվում տեղեկանալ:
Կազմակերպության տվյալներով՝ քրիստոնեական ընտանիքների շատ աղջիկների առևանգում են, այնուհետև ստիպում են իսլամ ընդունել և ամուսնանալ առևանգողի հետ:
Իրավաշտպանները երկրի իշխանություններին այս անօրինական գործունեության դեմ պայքարելու համար խորհրդատվություն են ուղարկել: