Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը Սիրիայից հեռացրել է «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման երկու առանձնապես վտանգավոր գրոհայինների՝ գրում է tass.ru-ն:
«Եթե քրդերը կամ Թուրքիան կորցնեն վերահսկողությունը, ԱՄՆ-ը արդեն վերցրել է ԴԱՒՇ-ի երկու զինյալների, որոնք հայտնի են Beatles անվամբ և կապված են Սիրիայում գլխատումների միջոցով մահապատժի հետ, նրանք գտնվում են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող վայրում: Նրանք վատագույններից վատագույնն են»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Չորեքշաբթի օրը CNN-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (SDS) արաբ-քրդական զինված կոալիցիան, հաշվի առնելով հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունները, ամերիկացի զինվորականներին է փոխանցել «ԴԱԻՇ»-ի երկու անդամներին ՝ բրիտանացիներ Ալեքսանդր Քոթիին և աշ-Շաֆի Էլշեյխին: Քոթին և Էլշեյխը «Beatles» կոչվող ահաբեկչական ստորաբաժանման անդամներ էին: Բրիտանացիներին վերագրում են 27 գերիների, այդ թվում՝ ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի և Սթիվ Սոտլոֆի սպանությունները:
Նշվում է, որ ամերիկյան կողմը նախատեսում է երկու ահաբեկիչներին տեղափոխել Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկելու համար: