Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

ՀՀ իշխանությունների հովանավորության կարիք չկա․ կարծում եմ՝ Սամվել Բաբայանի հարցը փակված է, նա չի առաջադրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին է հայտնել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Արդյոք փոխվո՞ւմ է արդեն իսկ առկա պատկերը, և արդյոք Մայիլյանը կարո՞ղ է լինել Երևանի նախընտրելի թեկնածուն։

-Նախ, ըստ իս՝ հնարավորությունների մասին դեռ բավական վաղ է խոսել։ Ընտրությունները տեղի կունենան կես տարի հետո, եկող տարվա գարնանը։ Այս պահին դժվար է ասել, թե ով ինչ հնարավորություն ունի։ Իրողությունն այն է, որ վերջին ՏԻՄ ընտրություններում տպավորիչ հաջողություն է արձանագրել «Ազատ հայրենիք» կուսակցությունը, 228 համայնքներից ավելի քան 170 համայնքներում ղեկավար է ընտրվել այդ կուսակցության անդամը կամ համակիրը։ Սա, իմ կարծիքով, լուրջ քաղաքական ռեսուրս է, որն իր ազդեցությունը կունենա նախագահական և խորհրդարանական գալիք ընտրություններում։ Որքանով ես եմ հասցրել դիտարկել՝ մյուսները քաղաքական նման ռեսուրս չունեն։

-Սամվել Բաբայանի առաջադրման հարցը, ըստ Ձեզ, ի՞նչ հանգուցալուծում կստանա։

-Հարցը ներկայացված է Ազգային ժողով, ու խորհրդարանն այն կքննարկի։ Իմ տեղեկացվածությամբ, որքանով ես եմ հասկանում՝ ԱԺ-ն պետք է հարցն ուղարկի Գերագույն դատարան՝ ստանալու եզրակացություն, արդյոք համապատասխանո՞ւմ են այդ փոփոխությունները Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Իրավական դաշտի խնդիր է՝ ինչպիսին կլինի Գերագույն դատարանի վճիռը, այնուհետև՝ Ազգային ժողովի որոշումը, ցույց կտա դատարանը։ Անձնապես ես տպավորություն ունեմ, որ այդ թեման փակված է, ու Սամվել Բաբայանը չի առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու։

-Ֆավորիտ թեկնածու է համարվում նաև Վիտալի Բալասանյանը։ Իր վերջին կոշտ հայտարարությունները՝ ՀՀ իշխանությունների հասցեին որոշակի ընտրազանգված գրավելո՞ւ համար է։

-Դա Վիտալի Բալասանյանի անձնական տեսակետն է, նա այդպես է մտածում ու առաջին անգամ չէ, որ այդպես է արտահայտվել։ Նման կոշտ հայտարարություններ ՀՀ իշխանությունների հասցեին Վիտալի Բալասանյանն արել է, երբ դեռևս Անվտանգության խորհրդի քարտուղար էր։ Ես չեմ կարծում, թե նա արտահայտում է արցախցիների տեսակետը, համակիրների մի նեղ խմբակ գուցե ընդունում է իր հայտարարությունները։ Ընդհանուր առմամբ պետք է զերծ մնանք նրա տեսակետը Արցախում ընդհանրացնելու գայթակղությունից։

-Իսկ ինչքանո՞վ է կարևոր, որ Արցախի հաջորդ ղեկավարը լոյալ լինի ՀՀ իշխանություններին, վարի նույն քաղաքական կուրսը։

Իրավիճակն այնպիսին է, որ ով ինչ մտածում է՝ ասում է։ Մեկի մոտ այն կարծիքն է գերիշխում, որ Արցախում պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, ինչպիսին Հայաստանում է, երկրորդ ասում է՝ ոչ, երրորդ այլ տեսակետ ունի։ Բայց վերջնական որոշումը կայացնում է ժողովուրդը, Արցախի ժողովուրդն ում կընտրի՝ նա էլ կդառնա, կձևավորի իր իշխանությունը։ Չեմ կարծում, որ Հայաստանից միջամտության ու հովանավորության կարիք կա։ Ըստ իս՝ սխալ է թեկնածուներից որևէ մեկին ներկայացնել ՀՀ իշխանությունների համար ընդունելի կամ ոչ ընդունելի։ Հայաստանի իշխանություններն այստեղ խնդիր չունեն, խնդիրը գտնվում է Արցախի ընտրողի քվեի մեջ, ով կստանա մեծամասնություն՝ կդառնա նախագահ, այստեղ ապոկալիպտիկ ենթադրությունների ու վերլուծությունների կարիք չկա։ Եկե՛ք սպասենք իրադարձությունների ընթացքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում