Թողարկվել է «Խոհարարներ անիվների վրա» նոր կատակերգության թրեյլերը, որը հանդիսատեսին առաջին հերթին գրավելու է դերասանական աստղային կազմով: Գլխավոր դերակատար Ջոն Ֆավրոյի հետ միասին ֆիլմում խաղում են նաև Սկարլետ Յոհանսոնը, Սոֆյա Վերգարան, Ռոբերտ Դաուն-կրտսերը, Ջոն Լեգուիզամոն և Ջասթին Հոֆմանը: Ջոն Ֆավրոն ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է, գրում է spletnik.ru-ն:
Հարկ է նշել, քննադատների առաջին խորհուրդները խոսում են այն մասին, որ ֆիլմը սոված ստամոքսով հարկավոր չէ նայել: Բանն այն է, որ կադրում այնքան համեղ կերակուրներ են հանդիպում, որ դիետա պահել հնարավոր չի լինի:
Սյուժեի կենտրոնում Կառլ Կասպեր անունով խոհարարն է, որը ստիպված է եղել հրաժարվել լոսանջելեսյան թանկարժեք ռեստորաններից մեկում աշխատանքից:
Հերոսը Մայամի է մեկնում, որտեղ որոշում է անիվների վրա ճաշարանների ցանց բացել: Խոհարարի գաղափարին աջակցում է նրա նախկին կինը և ընկերը: Այսպիսով, Կառլը մտադիր է նաև իրացնել իր խոհարարական տաղանդն ու հարաբերությունները հարթել ընտանիքի հետ:










































