Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բաթումում տեղի է ունենալու հերթական փառատոնը։ Խոսքն այս անգամ գնում է ռոք փառատոնի մասին, որը տեղի է ունենալու հուլիսի 17-18-ը և անմոռանալի համերգ է խոստանում ռոքի սիրահարներին։
Այս տարի այդ փառատոնը կրում է միջազգային բնույթ, դրան մասնակցելու են 14 երկրներ ներկայացնող ռոք կատարողներ։ Փառատոնը տեղի է ունենալու Բաթումի «Անգիսա» մարզադաշտում։








































