Հռոմի արվարձաններից մեկի ֆինանսական գվարդիայի ծառայողները մասնավոր տուն են հայտնաբերել, որը թանգարանի է վերածված եղել: Այս մասին է հաղորդում La Repubblica պարբերականը:
Հավաքածուում տարբեր հին մետաղադրամներ, զարդեր, արձաններ, ծաղկամաններ և այլ սպասք են հայտնաբերել: «Թանգարանում» հայտնաբերվել են նաև գերեզմանաքարերի, խճանկարների կտորներ, զարդանախշերով կավե և տերակոտե ծաղկամաններ և այլ առարկաններ:
Հատուկ օպերացիայի անցկացման ժամանակ չորս մարդ է ձերբակալվել: Նրանց մեջ է նաև տանտերը՝ 64-ամյա թոշակառուն: Նրա «թանգարանը» պեղումների վայրին մոտ է գտնվել, և ոստիկանությունը դեռ պետք է պարզի, թե ինչպես է նրան հաջողվել տիրանալ 150 հազար եվրո արժողությամբ հնագույն այդ առարկաներին:











































