Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընթացիկ դարի կեսին ջերմային ալիքների չափերը նկատելիորեն կմեծանան: Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում Phys.org-ում:
Ջերմոցային գազերի չափավոր արտանետումների սցենարի համաձայն, ծայրահեղ տապի ազդեցության տակ գտնվող տարածքը կընդարձակվի 50-80 %-ով: Ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիայի առավելագույն աճի պայմաններում տուժած տարածաշրջանների տարածքը կարող է կրկնապատկվել:

Դա կմեծացնի ջերմային սթրեսի ենթարկված մարդկանց թիվը, կբարձրացնի վաղաժամ մահվան ռիսկը տարեցների և այլ խոցելի խմբերի շրջանում: Բացի այդ, կմեծանա էներգոցանցի ծանրաբեռնվածությունը՝ մեծ թվով աշխատող օդորակիչների պատճառով:
Ակնկալվում է նաև այնպիսի ցուցանիշների բարձրացում, ինչպիսիք են ջերմային ալիքի տևողությունը և դրա ինտենսիվությունը: Ըստ հետազոտողների, այս ամենը համապատասխանում է կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման կանխատեսումներին:












































