Saturday, 04 05 2024
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան

ԼՂ բանակցային գործընթացը թևակոխել է վճռական փուլ. Իլհամ Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Նախարարների կաբինետի նստաշրջանում ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացումները, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին համատեղ (դովիլյան) հայտարարությունը շատ հուսադրող է և գոհացնում է մեզ, քանի որ դրանում խոսք է գնում Հելսինկյան դրույթների եզրափակիչ ակտի մասին։ Վերջինս նշված է որպես խնդրի կարգավորման հենք։

Դրանում տարածքային ամբողջականության սկզբունքը չի հակասում ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Բացի այդ, հստակ նշված են երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը։

Երկրորդ կարևոր պահն այն է, որ համանախագահների հայտարարությունում և հետագա հայտարարություններում ասվում է, որ ստատուս-քվոն պետք է փոփոխության ենթարկվի, ստատուս-քվոն անընդունելի է։ Դա նշանակում է, որ ստատուս-քվոյի փոփոխումն անպայմանորեն ապահովելու է «օկուպացումից» ադրբեջանական հողերի ազատումը։ Քանի որ վերջին 20 տարիների ընթացքում հայկական կողմը փորձել և փորձում է, որ ստատուս-քվոն մնա անփոփոխ, հետևաբար իրավիճակը ոչ մի կերպ չի փոխվել։

Երրորդ կարևոր պահն այս հարցում Մինսկի խմբի համանախագահող երկրների ակտիվությունն է։ Մենք տեսնում ենք այդ ակտիվությունը, հասարակությունը նույնպես տեղյակ է այդ մասին։ Կազանի հանդիպման նախօրեին ես հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ապա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ղարաբաղյան հակամարտության հետ կապված ուղերձ հղեց ինձ։ Ինչպես գիտեք, Կազանի հանդիպումը նախաձեռնել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ուղերձ հղեց ինձ, ապա ես հեռախոսազրույց ունեցա նրա հետ։

Կազանի հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, և վերջապես նախագահ Մեդվեդևը Բաքու ուղարկեց իր արտգործնախարարին, որը Ադրբեջանի նախագահին հանձնեց նախագահ Մեդվեդևի ուղերձը։ Այսինքն՝ վերոթվարկյալ փաստերը վկայում են, որ ակտիվությունը հիրավի հասել է գագաթնակետին, ինչը մեզ շատ է ուրախացնում ու ոգևորում, քանի որ մենք հուսով ենք, որ այդ ակտիվությունը կհանգեցնի իրական արդյունքների։

Մենք տեսնում ենք, որ ներկայումս համանախագահող երկրները շատ են ձգտում շուտափույթ հասնել հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը, ինչը պայմաններ կստեղծի խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար։ Մենք նույնպես դա ենք ցանկանում, հնարավոր է՝ բոլորից շատ»։

Մադրիդյան նորացված սկզբունքների հետ կապված՝ Ալիևը նշել է, որ 2010 թվականի հունվարին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանը միանշանակ հայտարարել է, որ ընդունում է Մադրիդյան նորացված սկզբունքները. «Մենք չենք գրել այդ սկզբունքները, մենք չենք հնարել դրանք։ Դրանք այն սկզբունքներն են, որոնց վրա երկար տարիներ աշխատել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը։ Սակայն հայկական կողմը չընդունեց այդ սկզբունքները, որից հետո բանակցային գործընթացը որոշակիորեն արգելակվեց։

Իսկ ի՞նչ են իրենցից ենթադրում այդ սկզբունքները։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք բաց խոսենք դրանց բովանդակության մասին, որպեսզի ոչ մի կասկած և թյուրիմացություն չմնա այդ հարցում։ Առաջին հերթին դրանցով ենթադրվում է «զավթված» տարածքներից հայկական զորքերի դուրս բերում։ Նախատեսվում է հայկական զորքերն անհապաղ դուրս բերել 5 շրջաններից, 5 տարի անց՝ երկու շրջաններից, և ադրբեջանցի փախստականների վերադարձը։ Այդ առաջարկներում նաև խոսք է գնում Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու մասին։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև պետք է միջանցք գործի։

Հայկական ու ադրբեջանական բնակչության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է տարածաշրջան մտցնել խաղաղապահ զորքեր։ Բացի այդ, պետք է ապահովվի դեպի իրենց նախկին բնակավայրեր «օկուպացիայից» տուժած բոլոր անձանց վերադարձը։ Կարճ ասած՝ ահա դրանք են այդ սկզբունքները։ Այս տարբերակն ընդունելի է։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի հստակեցմանը, ապա 2009 թվականի սկզբունքներում նշված է, որ դա ապագայի հարց է, և համաձայնության դեպքում կողմերը կարող են գտնել իրենց որոշումը։ Այսինքն՝ առանց Ադրբեջանի համաձայնության՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ որևէ իրավական կարգավիճակ։ Հենց այդ պատճառով էլ ես բազմիցս ասել եմ և այսօր էլ ցանկանում եմ ասել, որ երբեք բանակցությունների թեմա չի եղել և չի լինի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը, Լեռնային Ղարաբաղին անկախության տրամադրումը և Հայաստանին Ղարաբաղի միացումը։ Ո՛չ Ադրբեջանի ղեկավարությունը, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովուրդը դա չեն ընդունի»։

Ալիևը նաև խոսել է տարբեր ոլորտներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ունեցած առավելություններից. «Մենք զարգանում ենք, դառնում ենք ավելի ուժեղ, մեր ժողովուրդը հարստանում է, իսկ հայերն ապրում են կարիքի մեջ։ Վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստանը հավերժ լքել է 70,000 հայ։ 5-10 տարի անց Հայաստանի բնակչությունը 1 միլիոնից պակաս կլինի։ Այսինքն՝ բոլորը հասկանում են, որ գործընթացները զարգանում են այդ ուղղությամբ։

Աճում են Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները, քաղաքական կշիռը, ամրագրվում է նրա տարածաշրջանային դրությունը, ուժեղանում է բանակը, զարգանում են ժողովրդագրական ցուցանիշները։ Մեր բնակչության թիվն աճում է, իսկ նրանցը՝ կրճատվում։ 5-10 տարի անց մեր բնակչության թիվը կհասնի 11 միլիոնի (հուլիսի 1-ի դրությամբ այն 9,165,000 է.- 1in.am), իսկ նրանցը կլինի 1 միլիոն։ Բոլորը հասկանում են, թե դա ինչ է նշանակում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում