«Պարի Սեն-Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ ֆրանսիական ակումբի գլխավոր նպատակն է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալը:
«ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի գավաթակիր կդառնա: Չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա: Բնականաբար, ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հասնել մեր նպատակին:
Բայց դա կարող է որոշ ժամանակ զբաղեցնել: Չեմպիոնների Լիգայում շատ դժվար է հաղթել: Անգամ անգլիական ակումբները, այնպիսիք, ինչպիսին, օրինակ, «Չելսի»-ն է բավականաչափ շատ ժամանակ են ծախսել դրա համար»,- ասել է մասնագետը:








































