Ֆուտբոլի Արքա Պելեն հայտնել է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ճիշտ որոշում է կայացրել` տեղափոխվելով «Բարսելոնա»:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Սանթոս»-ից, ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, բայց դեռ Բրազիլիայում նրա ելույթների ժամանակ մենք տեսնում էինք, որ նրա համար դժվար էր խաղալ առանց մշտական կեղծակերպումների: Այդ առումով նա վատ համբավ էր վայելում լրագրողների շրջանում, և Նեյմարի համար շատ հարմար էր «Բարսելոնա» տեղափոխությունը»,- ասել է Պելեն:






































