Հայտնաբերվել է բացիկ, որում Ադոլֆ Հիտլերը հայտնում է 19 ատամները հեռացնելու մասին, գրում է The Daily Express-ը: Այն պատկանում է մյունխենցի կոլեկցիոների: Փաստաթղթի իսկությունը հաստատել է պատմության պրոֆեսոր Լյուդվիգ Այբերը:
Հիտլերն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1916-ի դեկտեմբերի 21-ին, բացիկն ուղարկել է իր ընկերոջը՝ Կարլ Լանցհամմերին: Բացիկի վրա կա բավարական երկրորդ հետևակային գնդի դրոշմը, որտեղ ծառայել է նացիստների ապագա առաջնորդը:
Հիտլերը Լանցհամմերին գրել է. «Չես կարող պատկերացնել, թե որքան լավ տեսք ունեի ես: Հիմա ես ավելի լավ եմ»,- ասված է նամակում:
Այդ շրջանում Հիտլերը Մյունխենում է եղել: «Ես շատ կուզենայի քեզ մոտ վերադառնալ (Լանցհամմերը ծառայել է Ֆրանսիայում): Ցավոք, ճակատ վերադառնալու հնարավորություն չկա, համենայն դեպս, հիմա»,- նշել է Հիտլերը:
Թերթը ենթադրում է, որ Հիտլերը կարող էր ստել 19 ատամները հեռացնելու հարցում, որովհետև «ատել է ատամնաբույժներին»: «Հայտնի է, որ ամբողջ կյանքի ընթացքում նա 15 ատամ է հեռացրել»,- ավելացնում է թերթը:











































