The Counterforce միավորման ակտիվիստները Կալիֆոռնիայում մասշտաբային ակցիա են անցկացրել Քևին Ռոուզի՝ Google Ventures հիմնադրամի գործընկերոջ տան մոտ: Անարխիստական շարժումը Google-ից 3 մլրդ դոլար է պահանջում է հարձակումների դադարեցման համար:
Ակտիվիստները Ռոուզի տան մոտ թռուցիկներ են բաժանել, որոնցում նրան անվանել են մակաբույծ:
The Counterforce-ը դժգոհում է, որ բարձր տեխնոլոգիաների բուռն զարգացման պատճառով Կալիֆոռնիայում անշարժ գույքի վարձակալության ու այլ ծառայությունների արժեքը թանկացել է: Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոլբլոգը:
The Counterforce-ը մտադիր է Google-ի ստացած միլիարդները ծախսել Կալիֆոռնիայում հակակապիտալիստական համայնքների ստեղծման վրա: Այդ գումարներով անարխիստները ցանկանում են անվճար կացարարններ կառուցել:
Ռոուզը համաձայնել է խնդրի առկայությանը, սակայն չի խոստովանել անձնական պատասխանատվությունը դրա համար: Ռոուզը նշել է, որ ակցիայի նկարահանումն ակտիվիստներն իրականացրել են Android-սմարթֆոնով, իսկ տեսանյութը պատրաստվել են ներբեռնել YouTube, այսինքն՝ առանց Google-ի ծառայությունների ակցիան չէր կայանա:
Հիշեցնենք, որ ակտիվիստների նախորդ զոհն էր դարձել Էնթոնի Լևանդովսկին՝ հեռանկարային մշակումներով զբաղվող Google[x] լաբորատորիայի հետազոտողը: Նա քաղաքացիների դժգոհությունն էր առաջացրել այն պատճառով, որ մասնակցել էր առանց վարորդի մեքենաների ստեղծմանը:












































