ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ ԲԱշար Ալ-Ասադը «կորցրել է իր լեգիտիմությունը», քանի որ չի կարողացել ձերբազատվել երկրում տիրող ամբողջատիրական ռեժիմից և անցնել ժողովրդավարության: Սակայն Օբաման ակնհայտ հայտարարություններ չի արել, որով կոչ կաներ Ասադին հեռանալ:
Մինչ այժմ սա Բարաք Օբամայի ամենակոշտ հայտարարությունն է Սիրիայի նախագահի հասցեին այն բանից հետո, երբ երկրում սկսվել են բախումները: «Ես կարծում եմ՝ մենք ականատեսն ենք այն բանի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը սկսում է կորցնել լեգիտիմությունը սեփական ժողովրդի աչքերում»,- ասել է Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «Ասադը կորցրել է բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը»:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես Ասադին ոչ լեգիտիմ էր անվանել:











































