Thursday, 02 07 2026
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

Մատաղիսի գործի քննությունը շարունակվում է. Զինդատախազության մակերեսային պատասխանը

2004 թ. դեկտեմբերի 9-10-ին Մատաղիսի զորամասում մահացած հայտնաբերեցին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիակները: 2005 թ. ապրիլից այս գործով, որպես մեղադրյալներ ներգրավվեցին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը: Մինչ 2013 թվականը մեղադրող կողմը ամեն կերպ փորձում էր ապացուցել այս երիտասարդների մեղքը, նույնիսկ հաջողվեց հասնել տղաների նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի կայացմանը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Սակայն, ի վերջո, ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց:

Այս գործը երկար տարիներ հասարակության ուշադրության կենտրոնում էր, գրեթե բոլորը գիտեին Մատաղիսի դեպքի մասին ու շատերն էին համոզված, որ անմեղ երիտասարդներ են մեղադրվում ծառայակիցների սպանության մեջ: Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգասյանի վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թ. դեկտեմբերի 18-ին կայացրեց արդարացման դատավճիռ, հետագայում այս վճիռն անփոփոխ թողեց ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը: Այս դատավճռի հրապարակումից արդեն անցել է շուրջ 16 ամիս ու պարզելու համար ինչ է այնուհետև արվել իրական հանցագործներին գտնելու և պատժելու համար 2014 թ. մարտի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ զինվորական դատախազ Ա. Հարությունյանին: Գրության մեջ նշվում է. «… խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը. Ինչ քննչական գործողություններ են իրականացվել մինչ օրս, Կան արդյոք մեղադրյալներ, թե ոչ, Եթե այո, քանի հոգու է մեղադրանք առաջադրվել և ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»:

Ի պատասխան գրությանը 2014 թ. մարտի 28-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության Շիրակի կայազորային զինվորական դատախազության պատասխանը, ըստ որի հայտնել են, որ թիվ 90800104 քրեական գործը 02.09.2013 թ. ստացվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության տասներորդ կայազորային քննչական բաժին և քննչական բաժնի պետի տեղակալ Գ. Գրիգորյանի կողմից նույն օրը որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:

Վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դատավարական և քննչական անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:

Թիվ 90800104 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այսպիսով, այս աղմկահարույց գործի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունը կամ չի կատարում համապատասխան աշխատանքներ, գտնելու համար իրական հանցագործներին, կամ չի տրամադրում կատարված քննության վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն:

Տրամադրված տեղեկատվությունը մակերեսային է և պատասխանում հարցերին, որոնց վերաբերյալ պատասխանների ստացման նպատակով տեղեկատվության հարցում էր ուղարկվել ՀՀ զինվորական դատախազությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում