Եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախագահ ընտրվի, պետության գործող ղեկավար Աբդուլլահ Գյուլը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Մեհմեդ Ալի Շահինը: Այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը:
Շահինի խոսքով՝ Գյուլը քաղաքական մեծ փորձ ունի, և իշխող կուսակցությունը կցանկանար օգտվել այդ փորձից:
Նախօրեին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրների խորհրդի անդամ Սալիհ Կապուսուզն ասել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում:
ՏԻՄ ընրությունների արդյունքները ցույց տվեցին, որ երկրի վարչապետը նախագահի արժանի թեկնածու է՝ նշել է նա:
Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014-ի օգոստոսի 10-ին:












































