Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, հավանաբար, բաց կթողնի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 7-ին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստն «արքայական ակումբ»-ի կազմում մարզվել է ընդամենը 20 րոպե և, չկարողանալով շարունակել, վաղաժամկետ ավարտել մարզումը: Նա թեթև վնասվածք էր ստացել «Բորուսիա»-ի դեմ առաջին խաղում: Ռոնալդուն չմասնակցեց նաև «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ Պրիմերայի նախորդ տուրի հանդիպմանը:
Հիշեցնենք` առաջին խաղում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Բորուսիա»-ին: Պատասխան հանդիպումն անցկացվելու է ապրիլի 8-ին Դորտմունդում։








































