Երկուշաբթի ԱՄՆ սենատը քվեարկել է գործազրկության նպաստների վճարները վերսկսելու օգտին: Կվճարվեն այն քաղաքացիների նպաստները, ովքեր կես տարուց ավելի մնացել են առանց աշխատանքի: 59 սենատորներ աջակցել են նախաձեռնությանը, դեմ է եղել 38 մարդ՝ գրում է ITAR-TASS-ը:
«Գործազրկության նպաստների վճարման վերսկսումը երկու քաղաքական կուսակցությունների կողմից նախաձեռնված արժանապատիվ քայլ է: Չնայած տնտեսությունը շարունակում է վերականգնվել՝ ներկայումս երկար ժամանակ գործազուրկ մարդկանց թիվը հասնում է ռեկորդային բարձր մակարդակի»,- ասել է ԱՄՆ աշխատանքի նախարար Թոմաս Պերեսը:









































