Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը 90 տարվա երկկողմ հարաբերությունների ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա: Այն կտևի մինչև ապրիլի 10-ը: Այդ ընթացքում նա կհանդիպի Էլիզաբեթ 2-րդ թագուհու, ինչպես նաև երկրի գլխավոր քաղաքական գործիչների հետ՝ գրում է ITAR-TASS-ը:
Ենթադրվում է, որ Հիգինսը կհանդիպի իռլանդական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր ապրում և աշխատում են Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ Ազգային առողջապահական համակարգի աշխատակիցների հետ: Նա նաև հանդես կգա խորհրդարանի առջև:
Իռլանդիայի նախագահը նաև կմասնակցի Լոնդոնի «Ռոյալ Ալբերթ Հոլլ» համերգասրահում կայանալիք Իռլանդիայի արվեստին և մշակույթին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև կայցելի հայտնի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի հայրենիք՝ Սթրատֆորդ օն Էյվոն:










































