Samsung ընկերությունը հայտարարել է, որ իր մասնագետները կատարել են բացահայտում, որը կարող է իսկապես հեղաշրջում իրականացնել էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում: Այս մասին հայտնում է ТСН-ը:
Նրանց կողմից մշակված տեխնոլոգիան, շնորհիվ գրաֆենի կիրառման, ապագայի տեխնիկան կդարձնի շատ բարակ, ամուր և ճկուն:
Գրաֆենը նորագույն նանոնյութ է՝ ածխածնի մեկ ատոմի հաստության: Այն իր երկչափ բջջային կառուցվածքի պողպատից ավելի ամուր է:
Բացի այդ, գրաֆենն ունի բացառիկ ջերմահաղորդունակություն՝ այդ պարամետրով 100 անգամ գերազանցելով կայծքարին, որն այսօր լայնորեն կիրառվում է էլեկտրոնիկայում:









































