Sunday, 05 07 2026
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել

Կհեռանան, եթե վարչապետ նշանակվի Հովիկ Աբրահամյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանին հաջորդեց նաև կառավարության հրաժարականը: Եվ այս օրերին երբ քննարկվում է հարցը, թե ով է լինելու Հայաստանի 13-րդ վարչապետը, զուգահեռ քննարկվում է նաև այն հարցը, թե հին կառավարության կազմից ով կվերանշանակվի իր պաշտոնում կամ կրկին կհայտնվի գործադիրում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Տ.Սարգսյանը հրաժարականից հետո կառավարությունում իր թիմի անդամներին հորդորել է չհեռանալ: Բանն այն է, որ Մաքսային միության հետ տարբեր մակարդակի բանակցությունները տարվում են արդեն նախկին վարչապետի թիմակիցները համարվող պաշտոնյաների կողմից: Արտաքին գործերի նախարարությունից փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարությունից փոխնախարար Կարինե Մինասյանը, ինչպես նաև ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Եվ եթե այս պաշտոնյաները դուրս գան, ՄՄ-ի բանակցությունները կխաթարվեն, ու վերսկսելու համար ժամանակ պետք կլինի: Նոր պաշտոնյաները պետք է ծանոթանան արված աշխատանքին ու կարողանան շարունակել այն:

Բաց այդ՝ Տ.Սարգսյանի հետ ցանկացել են հեռանալ նրա հիմնական թիմակիցները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ, որոնք կարևոր դերակատարություն ունեն Համաշխարհային բանկի ու միջազգային տարբեր կառույցների հետ իրականացվող ծրագրերում: Եվ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Տ.Սարգսյանը նրանց հորդորել է չհեռանալ և շարունակել իրենց աշխատանքը նոր կառավարությունում:

Նույն տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնյաները համաձայնել են շարունակել պաշտոնավարել, սակայն ավելացրել են, որ առանց որևէ կասկածի կհեռանան, եթե վարչապետ նշանակվի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրանք կտրականապես դեմ են արտահայտվել, թե երբևէ կաշխատեն Հ.Աբրահամյանի հետ: Նման մի ակնարկ անցած շաբաթ Տ.Սարգսյանի հրաժարականի հաջորդ իսկ օրը հրապարակավ արել էր Վ.Ավանեսյանը: «Դա կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու, ինչպիսի ծրագրերի շուրջ, և արդյոք առաջարկելո՞ւ են ինձ կառավարությունում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր նա։

Եվ եթե, իսկապես, Հ.Աբրահամյանը նշանակվի վարչապետ, պետական կառավարման համակարգն այդ առումով դժվարություններ կունենա, որովհետև ՄՄ-ի, Համաշխարհային բանկի ու միջազգային այլ կառույցների հետ ծրագրերը համակարգում են Տիգրան Սարգսյանի թիմակիցները: Ընդ որում միջազգային նույն կառույցներից էլ ակնարկ է եղել, որ իրենց համար այդ պաշտոնյաների փոփոխությունը ցանկալի չէ, հակառակ դեպքում կդժվարանան իրենց աշխատանքն ու հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում