ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել ՔՊ կենտրոնական գրասենյակում:
Նիստից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շփվել է լրագրողների հետ.«Օրակարգ չունենք, պարբերաբար աշխատում ենք մոտավորապես ամիսը մեկ հանդիպել վարչապետի հետ: Սա հերթական հանդիպումներից մեկն է»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք նիստի ընթացքում կքննարկվի՞ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու մասին հարցը, Մակունցը պատասխանեց, որ չի կարծում, թե այդ հարցն այսօր կքննարկվի, քանի որ օրենսդիր մարմինն իր անելիքն արել է, և որոշումը լինելու է Սահմանադրական դատարանինը: