Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի մասին:
«Մեզ համար շատ դժվար կլինի, եթե խաղանք այնպես, ինչպես Մադրիդում կայացած հանդիպման առաջին կեսում: Բայց եթե լավ ֆուտբոլ ցուցադրենք, ապա շանսեր ունենք:
Շատ բարդ խաղ է սպասվում: Մենք պատրաստ ենք ներդնել մեր ողջ ներուժը: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- Marca-ն մեջբերում է Ռոյսի խոսքերը:







































