Նոր հազարամյակի սկզբին Դալայ լաման ձևավորեց կյանքի 18 կանոնները՝ հայտնում է lady.ru-ն: Դրանք են.
1. Մեծ սերն ու մեծ հաջողությունները կապված են մեծ ռիսկի հետ:
2. Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում հավաքած փորձը:
3. Հետևեք 3 հավերժական կանոնների՝ հարգիր ինքդ քեզ, հարգիր մյուսներին, մի խուսափիր քո գործողությունների համար պատասխանատվություն կրելուց:
4. Հիշեք, որ այն, ինչ դուք ուզում եք, իսկապես ձեզ հարկավոր է:
5. Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք, թե ինչպես այն ճիշտ խախտեք:
6. Թույլ մի տվեք փոքր վեճը խափանի մեծ ընկերությունը:
7. Եթե դուք սխալվել եք, անհապաղ արեք ամեն ինչ սխալն ուղղելու համար:
8. Երբեմն հարկավոր է լսել ներքին ձայնին միայնակ:
9. Ձեզ ազատ զգացեք, սակայն մի խախտեք սահմանները:
10. Հիշեք, որ երբեմն լռությունն է հանդիսանում լավագույն պատասխանը:
11. Աշխատեք արժանավոր կյանքով ապրել, որպեսզի հետո ծերության ժամանակ հիշելու բան ունենաք:
12. Սիրով լի մթնոլորտը հանդիսանում է ձեր կյանքի հիմքը:
13. Վիճելիս խոսեք միայն ներկայի մասին, մի հիշեք անցյալը:
14. Կիսվեք ձեր գիտելիքներով՝ դա անմահության հասնելու եղանակ է:
15. Հոգատար եղեք Երկրի հանդեպ: Սիրեք այն:
16. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ չեք եղել:
17. Երբեմն հարկավոր է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի ստանաք դա:
18. Հիշեք, որ լավագույն հարաբերությունը նրանք չեն, որոնցում ձեր կեսը, ում հետ էլ նա լինի, հիշում է ձեզ:








































