Գերմանիայի Բունդեսլիգայի շրջանակներում «Աուգսբուրգ»-ից կրած պարտությունը չի հիասթափեցրել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Այդ պարտությունից հետո ընդհատվել է «Բավարիա»-ի՝ 53 խաղերից կազմված անպարտելի շարքը:
«Մենք չենք կարող անընդհատ հաղթել բոլորին: Պետք է համակերպվել պարտության մտքին ու պատրաստվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք որոշիչ հանդիպմանը:
Այն իսկական եզրափակիչ է, կյանքի ու մահվան հարց մեզ համար»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Kicker-ը:







































