Իսրայելի Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Ծոցի երկրների նախարարների հետ քննարկել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը:
Երկրների միջև համաձայնագիրը հաշվի կառնի ընդհանուր շահերը: Դրա նպատակն է կարգավորել հարաբերությունները տնտեսության ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարում:
Այս պահին իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով խաղաղության հիմնական համաձայնագրերը դեռ չեն կարող ստորագրվել: