Յուվյասկյուլի համալսարանի հետազոտողները տեխնոլոգիա են ներկայացրել, որը հնարավորություն է տալիս մոնիտորի երևացող առարկաները տեղաշարժել միայն մտքի ուժով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Յուլե» հեռուստաընկերությանը:
«Ուղեղում նեյրոններն էլեկտրական իմպուլսներ են ստեղծում: Մարդու գլխին դրված հատուկ հաղորդիչը հավաքում է այդ իմպուլսները»,- պարզաբանել է գիտնական Յարնո Միկկոնեն Յուվյասկյուլի համալսարանից: Նրա խոսքով՝ դրանից հետո համակարգիչը փորձում է պարզել՝ հատկապես որտեղից է իրեն հասել ազդանշանը և հետո որոշել, թե իրեն ինչպիսի ուղղություն էր տրված մոնիտորին օբյեկտը տեղակայելու համար:
«Այս գործընթացի ժամանակ համակարգիչը և մարդը սովորում են միասին աշխատել՝ օգտագործելով ստեղծված ծրագիրը»,- հավելել է հետազոտողը:







































