Անցած հանգստյան օրերին Ռուսաստանը և Ուկրաինան մոտեցել են նոր «գազային պատերազմի», գրում է The Guardian-ը: Ավելի վաղ հայտնում էին, որ «Գազպրոմն» Ուկրանայի համար գազի 1 խմ-ի գինը բարձրացրել է մինչև 485 դոլարի: Կիևն այդպիսի պայմաններն անվանեց քաղաքական շանտաժ և հայտարարեց Ստոկհոլմի արբիտրաժին դիմելու մտադրության մասին:
Մոսկվայի և Ուկրաինայի գազային վեճը տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում ակցիաների ֆոնին, նշում է թերթը:
Այս հակամարտության նոր հնարավոր կծիկը կհանգեցնի շուկաներում անկայուն իրավիճակի՝ չնայած պոտենցիալ հետևանքները եվրոպական մյուս երրների համար պակաս ծանր կլինեն, քան նախկինում, ենթադրում է պարբերականը: Մասնավորապես, գազի օգտագործման թեժ սեզոնն անցել է, իսկ «Գազպրոմը» չի ուզում շատ վնասել հուսալի մատակարարի իր իմիջը՝ ինչպիսի նպատակներ էլ Կրեմլը ունենա, նշված է նյութում:












































