2011 թ. համաշխարհային տնտեսությունը կրել է մարդկության պատմության մեջ ամենամեծ վնասները, որոնց պատճառ են հանդիսացել բնական աղետները,- ասվում է գերմանական վերաապահովագրական Muenchener Rueckversicherung AG ընկերության զեկույցում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ընկերության տվյալներով՝ միայն առաջին կիսամյակում վնասները կազմել են 265 մլրդ դոլար։ Մինչդեռ ամենամեծ տարեկան վնասը համաշխարհային տնտեսությունը կրել էր 2005 թ.՝ 220 մլրդ դոլար: Այդուհանդերձ, բնական աղետների թիվը միջին տարեկան 390 աղետից պակաս է եղել՝ 355:
Նման մեծ վնասների հիմնական պատճառն այս տարվա մարտի 11-ի երկրաշարժն ու ցունամին էր Ճապոնիայում, որտեղ տնտեսական վնասները կազմել են 210 մլրդ դոլար: Այս տարվա ամենածախսատար աղետներն են եղել նորզելանդական Քրայչեստեր քաղաքի երկրաշարժը, Ավստրալիայի ջրհեղեղը և տորնադոներն ԱՄՆ-ում:








































