ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը արժանացել է Ռիդենաուրի մրցանակի՝ «ճշմարտության համար»: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Նույն մրցանակին է արժանացել նաև լրագրող և կինեմատոգրաֆիստ Լորա Փոյթրասը, ով Սնոուդենին օգնել է բացահայտել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները:
Մրցանակը իր անվանումն ստացել է՝ ի պատիվ Վիետնամի պատերազմի վետերան Ռոնալդ Ռիդենաուրի, ով օգնել է բացահայտել ճշմարտությունը Հարավային Վիետնամի Սոնգմի գյուղում տեղի ունեցած աղետի մասին և զբաղվել է լրագրողական հետաքննություններով:
Ռիդենաուրի մրցանակը կհանձնվի ապրիլի 30-ին՝ Վաշինգտոնի մամլո ակումբում: Կազմակերպիչների խոսքով՝ իրենք ջանք են գործադրում միջոցառման ժամանակ Սնոուդենի և Փոյթրասի հետ կապվելու համար:










































