Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ կարիերան ավարտելուց 7 ամիս անց ցանկանում էր խաղադաշտ վերադառնալ: Նա խոսել է նաև ՊՍԺ-ի իր խաղընկերների մասին:
«Կարիերաս ավարտելուց 7 ամիս անց խաղադաշտ վերադառնալու մեծ ցանկություն ունեի:
Ասեմ, որ Տիագո Սիլվան աշխարհի լավագույն պաշտպանն է, իսկ Զլատան Իբրահիմովիչը` լավագույն ֆուտբոլիստներից մեկն, ում հետ ինձ խաղալու բախտ է վիճակվել»,- ասել է Բեքհեմը:
Հիշեցնենք, որ 38-ամյա անգլիացին ավարտել է կարիերան ՊՍԺ-ի կազմում`2013 թվականին:







































