Առաջատար միջազգային հեռուստաընկերությունները, թերթերը և լրատվական կոնցեռնները կրկին պահանջել են Եգիպտոսի իշխանություններից ազատ արձակել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի երեք լրագրողներին, ովքեր ձերբակալվել էին դեկտեմբերին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Լրագրողները, որոնց թվում է նաև BBC-ի նախկին թղթակից Փիթեր Գրեստեն, մեղադրվում են ստահոդ տեղեկությունների տարածման և «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության հետ համագործակցելու մեջ: Կազմակերպությունը Եգիպտոսում ճանաչված է ահաբեկչական:
Ավելի վաղ Եգիպտոսի դատարանը հրաժարվել էր գրավի դիմաց ազատ արձակել ձերբակալվածներին:
Եգիպտոսի կառավարությունը հեռուստաալիքին մեղադրել է երկրում իրադարձությունների լուսաբանման գործում կանխակալության մեջ: 2013-ի հուլիսին Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո իշխանությունները խուզարկել էին Կահիրեում «Ալ-Ջազիրայի» գրասենյակները:










































