Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն զարգացող երկրների շուրջ իրավիճակը նկարագրել է «Աննա Կարենինա» վեպից հայտնի խոսքերով:
«Մեծ գրող Լև Տոլստոյը գրել է. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, իսկ յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի», – հիշեցրել է Դուտերտեն: Նույնը կարելի է ասել զարգացող երկրների մասին, այդ թվում՝ Ֆիլիպինների: Մեզանից յուրաքանչյուրն իր պատմությունը ունի, յուրաքանչյուրը բախվում է իր առանձնահատուկ մարտահրավերների ու խնդիրների հետ, որոնք իրենց լուծումներն են պահանջում»:
Նրա խոսքերով, որոշ երկրներ, «այսպես կոչված բարեկամներ», փորձում են Ֆիլիպիններին իրենց կարծիքը պարտադրել: «Նրանք իրենց այնպես են պահում, կարծես գիտեն մեր բոլոր խնդիրների պատասխանները: Նրանք կանոններ և նորմեր են ստեղծում բոլորի համար, որոնց հենց իրենք էլ միշտ չէ, որ հետևում են»,- նշել է Դուտերտեն: