Մահացու վտանգավոր Էբոլա տենդը ներթափանցել է Գանա: Երկրում գրանցվել է տենդով վարակման առաջին դեպքը: Բժիշկներն ուսումնասիրում են 12-ամյա աղջկանից վերցված արյան նմուշները: Ինչպես կարծում են բժիշկները՝ նա մահացել է Էբոլա տենդից: Այս մասին փոխանցում է RBK-ն:
Նախկինում Գանայում այդ հիվանդությամբ վարակման դեպքեր չէին գրանցվել:
Հիշեցնենք, որ Գվինեայում և Լիբերիայում տենդն արդեն խլել է ավելի քան 90 մարդու կյանք:
Սենեգալը հիվանդության տարածման մտավախությունների պատճառով փակել է Գվինեայի հետ սահմանը:
Հիվանդացության ևս մեկ դեպք գրանցվել է Մալիում:






































