ԿՀՎ-ն անմիջական մասնակցություն է ունեցել «սառը պատերազմի» տարիներին Բորիս Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագո» վեպի հրատարակմանն ու տարածմանը: Այս մասին գրում է Washington Post-ն՝ վկայակոչելով գերատեսչության գաղտնազերծված փաստաթղթերը:
Կոմունիստական շինարարության դեմ պայքարի արշավի շրջանակներում ամերիկյան հետախուզական ծառայությունը կազմակերպել է ԽՍՀՄ-ում արգելված գրքի տարածումը Արևմուտքում և Խորհրդային Միության բնակիչների շրջանում:
«Այդ գիրքը ունի մեծ քարոզչական նշանակություն ոչ միայն ներքին գաղափարի, որը մտորելու տեղիք է տալիս, այլև դրա հրատարակման հանգամանքների պատճառով: Մենք հնարավորություն ունենք Խորհրդային Միության քաղաքացիներին ստիպելու մտածել, թե ինչն այնպես չէ իր կառավարության հետ, որ լավ գրականությունը, որը ստեղծվել է ռուս լավագույն գրողներից մեկը ճանաչված մարդու կողմից, չի կարող հրատարակվել իր իսկ լեզվով, իր իսկ սեփական ժողովրդի համար»,- թերթը մեջբերում է 1958 թվականի հաղորդագրությունը:











































