Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում երկու տարեկան տղան սպանել է իր 11-ամյա քրոջը, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանության տվյալներով՝ երեխան ծնողների ննջարանում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերել և կրակել քրոջը: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:
Լեյտենանտ Ջոն Ուոլքերի խոսքով՝ դեպքի ժամանակ երեխաների մայրը տանն է եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մայրը որոշ ժամանակով դուրս է եկել սենյակից:
Ինչպես պարզվել է հետագայում՝ ատրճանակը տուն էր բերել ընտանիքի ընկերը: Նշվում է, որ այդ գործով մեղադրանքներ չեն առաջադրվել: Բացառված չէ, որ դեպքը դժբախտ պատահար համարեն:












































