Հոլիվուդյան դերասանուհի Մելանի Գրիֆիտը ոճային հագուստով ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը, գրում է viva.ua-ն:
56-ամյա կինոաստղին լուսանկարել են Արևմտյան Հոլիվուդում. գնումներ կատարելու համար նա ընտրել է այս տարի թրենդային հանդիսացող վելվետից տաբատ, թավշե կոշիկներ և արմունկները կարկատած պիջակ:
Հիշեցնենք, որ հունվարին պապարացիները Մելանիին լուսանկարել էին Գոնոլուլուի լողափում. Դերասանուհին ցուցադրել էր իր կազմվածքի թերությունները, որոնք ամենօրյա կյանքում թաքցնում է հագուստի տակ:











































