Մերկ Քեյթ Ուինսլեթի նկարը`«Տիտանիկ» ֆիլմից, կվաճառվի աճուրդի ժամանակ: Ենթադրաբար, դրա նախնական արժեքը 16.5 հազար դոլար կլինի: Նկարն աճուրդին կմասնակցի արդեն երկրորդ անգամ:
Կինոնկարում Ռոուզը`Քեյթ Ուինսլեթը, խնդրում է Ջեքին` Լեոնարդո Դի Կապրիոյին, իրեն մերկ նկարել: Իրականում, սակայն, նկարը նկարել է ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը:
Ֆիլմի և նկարի ստեղծումից ի վեր անցել է 17 տարի: Դերասանուհու խոսքով` ֆիլմը և Ռոուզի կերպարը մշտապես հետապնդում են իրեն, ինչն այնքան էլ հաճելի չէ:










































