Երեկ Գորիսում ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի հաշվետու ընտրական ժողովի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի նախագահ, իսկ նախագահի տեղակալ՝ նրա հորեղբոր որդի Սասուն Խաչատրյանը:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել են ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի գրասենյակից՝ քվորումն ապահովված էր, խորհրդի 36 անդամից երեկվա ժողովին ներկա էր 28 անդամ եւ նրանք էլ միաձայն քվեարկեցին Սուրիկ Խաչատրյանի օգտին:
Մանրամասները՝ aravot.am-ում









































