Երգչուհի Քեթի Փերին դիմել է հիպնոսի՝ իր նախկին սիրելիին՝ երգիչ Ջոն Մայերին, ընդմիշտ մոռանալու համար: Այս մասին գրում է Lady.ru կայքը:
29-ամյա աստղն իրեն ամբողջովին հոգեպես դատարկված էր զգում՝ փետրվարին երգչի հետ իրենց երկամյա սիրավեպի ավարտից հետո: Բաժանման պատճառը դավաճանության կասկածներն էին: Այժմ Քեթին կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մայերը դադարի իր համար գայթակղիչ լինելուց:
Երգչուհու ընկերներից մեկն ասել է, որ Քեթին այնքան հիվանդագին է տանում այդ բաժանումը, որ նույնիսկ դիմել է հոգեթերապևտի:
«Քեթին ոչ ավանդական բժշկության երկրպագու է: Նա լրջորեն մտադրվել է դուրս նետել Ջոն Մայերին իր կյանքից: Նա որոշել է, որ հիպնոսի օգնությամբ իրեն կհաջողվի խուսափել նախկին սիրուն վերադառնալուց»,- ասել է աղբյուրը:












































