ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունում է Աֆղանստանում նախագահական և ՏԻՄ ընտրություները ու դատապարտում դրանք ահաբեկչությունների միջոցով խափանելու փորձերը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱԽ հայտարարությանը:
«Անվտանգության խորհրդի անդամները գոհունակությամբ են նշում այդ քարոզարշավում տեղեկատվության և հանրային կապերի միջոցներով հասարակական քննարկումների մակարդակը, ինչը Աֆղանստանի ժողովրդին հնարավորություն տվեց քննարկել իրենց համար կարևոր հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Անվտանգության խորհուրդը դատապարտել է «Թալիբան», «Ալ-Քաիդա», ինչպես նաև այլ ծայրահեղական խմբավորումների և անօրինական զինված խմբավորումների գործադրած բռնությունները և ահաբեկչական ակտիվությունը՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու նպատակով:






































