Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Հստակեցված չէ՝ ինչ ինստիտուցիոնալ մարմին է լինելու Հակակոռուպցիոն կոմիտեն. կառույցի անկախության հարցը մնում է ամենակարևորը

«Սկզբի համար ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ մարմին է լինելու հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոլեգիա՞լ, թե՞ միանձնյա ղեկավարում է ունենալու այդ մարմինը, սահմանվելո՞ւ են անկախության բարձր՝ սահմանադրական երաշխիքներ, թե՞ դրանք ապահովվելու են օրենքի մակարդակով։ Եթե այն ունենալու է այն անկախությունը, որ լինելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեպքում, բնականաբար, կրկին անկախության հարց է առաջ գալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել էր, մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շուրջ: Անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը, գործունեության շրջանակին և ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև այդ նպատակով համապատասխան մասնագետների պատրաստմանը, վերապատրաստմանը, փորձագիտական ներուժի ձևավորմանն առնչվող և այլ հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի գործունեության արդյունավետության առումով կարևոր է այդ համակարգում որակյալ և փորձառու մասնագետների ներգրավումն ու պատրաստումը, իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Կառավարության ղեկավարը կարևորել է հակակոռուպցիոն ռազմավարության համապարփակ մշակմանը միտված շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները և հանձնարարել վերջնական տարբերակի պատրաստման աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Սյուզաննա Սողոմոնյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ համակարգում լինեն փորձառու, հետագիծ ունեցող, բայց և անբիծ մասնագիտական ճանապարհ անցած մարդիկ։ «Կադրերի գույքագրումը շատ կարևոր է։ Մարդը փորձառու լինելուց զատ, պետք է լինի նաև բարեխիղճ, ազնիվ և ունենա բարձր հեղինակություն և անցած լինի անբիծ ճանապարհ»,-ընդգծեց փորձագետը։

Նշենք, որ 2019-22 թվականների ռազմավարությամբ նախատեսվում է մի քանի իրավապահ մարմիններից վերցնել հակակոռուպցիոն գործառույթների բլոկը և միացնելով՝ ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե։

Մասնավորապես, Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն: Հակակոռուպցիոն նորաստեղծ կոմիտեի լիազորությունների ներքո կբերվեն նաև ԱԱԾ-ի տիրույթում գտնվող հակակոռուպցիոն որոշակի գործառույթներ, բայց ԱԱԾ-ն չի զրկվի հակակոռուպցիոն գործառույթներից։

Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ, Հատուկ քննչական ծառայությունն, ըստ էության, կլուծարվի։ Բացի դրանից՝ նախատեսվում է ստեղծել նաև հակակոռուպցիոն դատարան։ Փաստացի, համաձայն հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագծի՝ մոտ ապագայում Հայաստանում կստեղծվեն հակակոռուպցիոն երկու մարմիններ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որը կիրականացնի կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություն և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս կառույցը զբաղվելու է հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ Այսպիսով՝ հակակոռուպցիոն՝ 2019-2022 թվականների ռազմավարությամբ կառավարությունը մտադիր է հրաժարվել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ստեղծելու ծրագրից: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի դատախազության կազմում առկա վարչությունը, որն առավել կմասնագիտացվի հակակոռուպցիոն ուղղությամբ։ Իր հերթին, Հակակոռուպցիոն կոմիտեն բաժանված է լինելու առանձին մասնագիտացված վարչությունների՝ ինչպես տնտեսական, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների գործերով զբաղվող։ Ըստ արդարադատության նախարարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական պատասխանատուն լինելու է հենց Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հակակոռուպցիոն փորձագետ Սողոմոնյանի խոսքերով՝ ռազմավարությամբ, սակայն, չի հստակեցվում, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպիսի ինստիտուցիոնալ մարմին է լինելու. «Երբ մենք այդ հարցերը բարձրացրինք արդարադատության նախարարության մոտ, մեզ ասացին, որ բոլոր այդ մանրամասնությունները պետք է կարգավորվեն օրենքով։ Իսկ մենք առ այսօր չունենք օրենքի նախագիծ, որ հասկանանք, թե ինչպիսի մարմին է լինելու, ինչպես են ղեկավարները նշանակվելու, ինչպես է ձևավորվելու ղեկավար կազմը։ Առանց այդ ամենը ունենալու, զուգահեռ վարչապետի մոտ խորհրդակցություններ են ընթանում։ Այդուհանդերձ, գլխավոր հարցը պետք է լինի և շարունակում է մնալ մարմնի անկախության հարցը»։

Անդրադառնալով հարցին՝ տպավորություն չէ՞, որ գործադիրը միայն քննարկում ու քննարկում է տարբեր հարցեր, ռազմավարություն, հայեցակարգ, բայց կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկվում, փորձագետը պատասխանեց. «Եվ դանդաղում են, և որոշ առումներով՝ շտապում։ Դանդաղում են, քանի որ 1, 5 տարի է՝ մենք կոչ ենք անում, կառավարության սեղանին հայեցակարգային դրույթներ ենք դնում, կոնկրետ գործողությունների պլան ենք մատնանշում, անկախ փորձագիտական կարծիքներ ենք ներկայացնում, բայց լուրջ արձագանք չկա։

Իսկ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Ազգային ժողովը, անտեղի շտապողականություն դրսևորելով, ընդունում է օրենքի նախագիծ, որը, մեղմ ասած, կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է։ Իսկ ներկայացվող հիմնավորումները մանիպուլյատիվ բնույթի են։

Իսկ մանիպուլյատիվ հիմնավորումներով փաթեթավորված իրավական ակտը չի կարող կոռուպցիայի դեմ պայքարին միտված լինել։

Այսինքն՝ մի կողմից մենք երկար-բարակ քննարկում ենք ռազմավարություններ, ուղղություններ, իսկ մյուս կողմից՝ շատ հապճեպ քննարկվեց և ընդունվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ իրավական ակտը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում