«Թուրքիայում և ոչ մի ուժ չպետք է խառնվի Ադրբեջանի ներքին խնդիրներին, և Ադրբեջանին էլ հարկավոր չէ խառնել այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Թուրքիայում»: Այս մասին տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Բաքվում նուրսիստական ուսումնական հաստատությունների ցանցի ղեկավար Էնվեր Օզերենը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Բաքվում այդ ցանցը փակելու խնդրանքը:
Նրա խոսքերով՝ այդ դպրոցները, որոնք ներկայացված են աշխարհի գրեթե 160 երկրներում, ղեկավարում է անձամբ աղանդի առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենը:
«Մեր հոգևոր առաջնորդը Ադրբեջանի կողքին է եղել և ամբողջ աշխարհին պատմել է այն ողբերգությունների մասին, որոնք ապրել է ադրբեջանական ժողովուրդը: Միևնույն ժամանակ ուսումնական հաստատությունները օրենքի սահմաններում են գործում և հարկեր են մուծում»,- ասել է Օզերենը:
Նուրսիստների ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այն փաստը, որ ադրբեջանցի բարձրասատիճան պաշտոնյաներից շատերն այդ աղանդի անդամներ են, սակայն նշել է, որ նրանք ադրբեջանական հասարակության բազմաթիվ խավերի հետ կապեր են պաշտպանում:










































