Ղրիմում փաստաթղթերի հանձնման և անձնագրեր ստանալու համար էլեկտրոնային հերթեր կկազմակերպվեն, հաղորդում է ITAR-TASS-ը:
Համապատասխան հայտարարությունը շաբաթ օրն արել է հանրապետության տեղեկատվության և զանգվածային կոմունիկացիաների նախարար Դմիտրի Պոլոնսկին: Պաշտոնյան իշխանությունների անունից ներողություն է խնդրել Ղրիմի բնակիչներից, ովքեր անձնագրեր ստանալու համար առաջացած երկար հերթերի պատճառով անհարմարություններ են կրում:
Նրա խոսքերով՝ էլեկտրոնային հերթերը հնարավորություն կտան «ավարտել այն խոսակցությունները, որոնք կապված են անձնագրային ծառայության աշխատակիցների չարաշահումների հետ»:
«Կարծում եմ, այդ հարցերը մենք կկարգավորենք», — հավելել է Պոլոնսկին:







































