CBS հեռուստաալիքը հրապարակել է Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերության գործարանների վրա կենտրոնացված հարվածի տեսանյութը: Տեսահսկման խցիկներով նկարահանված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են արկերն ընկնում նավթամբարները, տեղի են ունենում պայթյուններ, իսկ այնուհետև գործարանի տարածքում սկսվում են հրդեհներ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերության մի քանի գործարաններ սեպտեմբերի 14-ին ենթարկվեցին անօդաչուների գրոհին, ինչից հետո թագավորությունը հարկադրված էր նավթի արտադրությունը կրճատել ավելի քան կիսով չափ: Չնայած այն բանին, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, որոնց դեմ կռվում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Էր Ռիադը և Վաշինգտոնը պատահածի մեջ մեղադրել են Թեհրանին: Թրամփը ցուցում է տվել էականորեն խստացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները: