Արդեն մի քանի շաբաթ է՝ ինտերնետում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Facebook սոցիալական ցանցում շուտով կգործարկվի երաժշտական ծառայությունը: Սակայն մինչ այժմ հայտնի չէ՝ արդյոք այս ծառայությունն անվճա՞ր է լինելու: Այս մասին գրում է The Telegraph-ը:
«Facebook-ում ավանդաբար ամեն ինչ անվճար է, սակայն ձայնագրող ընկերությունները, հավանաբար, չեն գնա այդ քայլին: Երաժշտական ծառայությունը ոչ լիարժեք ներկայացնելը, որտեղ անհրաժեշտություն կառաջանա վճարել ծառայությունների համար, չեն գերի օգտատերերին: Բացի այդ, երաժշտությունը և տեսանյութերն ի սկզբանե կհակասեն Facebook-ի` որպես բացառապես սոցիալական ցանց լինելու սկզբունքին»,- ասել է LiveInternet ընկերության հիմնադիր Գերման Կլիմենկոն: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Նշվում է, որ Google+ սոցցանցի գործարկումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Facebook-ը ստիպված է դիմել ոչ ավանդական ծառայությունների: